Blognews.am-ը գրում է.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում կա առնվազն մեկ մարդ, ով իր արտաքինով շատ նման է Ձեզ։

Եկեք տեսնենք՝ ինչպիսին են այս հայտնի մարդկանց 17 նմանակները։

Ռայան Գոսլինգ

Յոհան Լաշետը նորաոճ բլոգեր է Գերմանիայից, ում նմանությունը հայտնի դերասան ու կանանց սրտակեր Ռայան Գոսլինգի հետ նրան մեծ հայտնիություն է բերել։ Լաշետն ապագա իրավաբան է։

Օդրի Հեփբերն

Օդրի Հեփբերնի նմանակը բրիտանուհի Շառլոտա Թայն է, ով ունի հիանալի ճաշակ, ինչը նրան թույլ է տալիս հանդես գալ անկրկնելի հագուստներով՝ ռետրո ոճում։

Արիանա Գրանդե

Ամերիկուհի Ջեկի Վասկեսին հաճախ շփոթում են հայտնի երգչուհու հետ ու խնդրում լուսանկարվել։ Նրանց իսկապես դժվար է տարբերել։

Քեթի Փերրի

Նրանց նմանությունը կարող է շփոթմունքի մեջ գցել նույնիսկ երգչուհու ամենահավատարիմ երկրպագուներին։ Ֆրանչեսկա Բրաունը նույնիսկ Քեթի Փերրիի դերն է խաղում տարբեր միջոցառումների ընթացքում։ Ֆրանչեսկան ուզում է դերասանուհու կարիերա ստեղծել ու չի կարծում, որ երգչուհուն նմանությունը կխանգարի իրեն։

Կարա Դելեվին

Գեղեցկուհի Օլիվիա Հերդթը հաստ հոնքերով ու դիմագծերով հիշեցնում է մոդել ու դերասանուհի Կարա Դելեվինին։ Կարայի նմանակն ապրում է Ուրուգվայում, ունի իր յութուբյան էջը ու հետաքրքրվում է յոգայով։

Մեգան Ֆոքս

Բրազիլուհի մոդել Կլաուդիա Ալյենդեն իր շքեղ տեսքով չի զիջում դերասանուհի Մեգան Ֆոքսին, ում նա այսքան նման է։

Թեյլոր Սվիֆթ

Կայքերում Էյփրիլ Գլորիա անունով հայտնի աղջիկն ապրում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգում։ Նա ինքն է մտածում ու կարում իր հագուստները։ Էյփրիլը չափազանց նման է հայտնի երգչուհուն, ու թվում է՝ նա ուրախ է այդ առթիվ։

Էդ Շերան

Իր ինստագրամյան էջում Թայ Ջոնսոնը հայտնում է, որ նա երգիչ Էդ Շերանի չար երկվորյակ եղբայրն է։ Նա ևս նվագում է կիթառ։

Էմմա Ուոթսոն

Բրիտանուհի Մեգան Ֆլոկհարթը պաշտում է նմանակել հայտնի ֆիլմերի կերպարներին։ Իսկ Հերմիոնային նմանվելը նրա մոտ ամենալավն է ստացվում։

Մայլի Սայրուս

Այս աղջիկը նման է երգչուհի Մայլի Սայրուսին ոչ միայն արտաքուստ, այլևս հագուստի ոճով։ Վառ ու համարձակ կերպարն Ինստագրամում արդեն 30.000 հետևորդ է հավաքել։

Սելենա Գոմես

Մալայզիայից գեղեցկուհի մոդելը հպարտանում է Սելենա Գոմեսի հետ իր նմանությամբ։ Աղջիկն ինքն իր կարիերան է ստեղծում ու արդեն իր հայրենիքում ֆիլմում է նկարահանվել։

Ադել

Շվեդուհի Էլլինոր Հելբորգը պայթեցրել է ինստագրամը, երբ արել է Ադելի դիմահարդարումից ու լուսանկարներ տեղադրել։

Լեոնարդո Դի Կապրիո

Լեոնարդո Դի Կապրիոյի շվեդ նմանակն աշխատում է որպես մոդել ու զբաղվում սքեյթբորդով։

Բրիթնի Սփիրս

Միկաելա Վիկսը երգչուհի Բրիթնի Սփիրսի պաշտոնական նմանակն է. նա ունի իր ծրագիրը ու գնում է տարբեր երկրներ՝ համերգների։

Մանրամասն` այստեղ