Այսօր՝ Ժամը 12։40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 32 213 մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար Газель-ին։
Ինչպես Tert.am-ին հայտնեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանից՝ վթարի հետևանքով միկրոավտոբուսի 9 ուղևոր տեղափոխվել է բժկական կենտրոն:

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված 9 տուժողներից 8-ի առողջական վիճակը բավարար է. Tert.am-ին այս մասին ասաց ԲԿ հերթապահ բժիշկ Տիգրանյանը:

«Թեթև վնասվածներ են ստացել և այսօր, հավանաբար, բուժօգնություն կցուցաբերվի ու դուրս կգրվեն»,-ասաց նա:

Ըստ բժշկի՝ վթարից տուժածներից միայն մեկ քաղաքացի է մի փոքր լուրջ վնասվածք ստացել: Թե կոնկրետ ինչ է վնասվածք է ստացել, բժիշկը չասաց: Նշեց, որ կյանքին վատնգ չի սպառնում:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բենզատար ավտոմեքենան պատկանում է «Ֆլեշ» բենզալցակայանին։ Ճանապարհային ոստիկանությունն այս պահին  պարզում է վիրավորների ինքնությունը, նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանները։