shamshyan.com-ը գրում է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 ԼC 899 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։

Loading...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և 36-ամյա Գեղամ Վաղարշակյանին և պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբին։

Բժիշկները Գ. Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Վաղարշակյանինը՝ ծանր։

Վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տղամարդու դի, ում տվյալները հնարավոր չի եղել այդ պահին պարզել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Գորիսի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ամբողջն այստեղ

Loading...