shamshyan.com-ը գրում է

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արա Մելյանը իր վարած BMW 318 մակնիշի 53 FQ 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան –Իջևան ավտոճանապարհից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին ու հայտնվել անտառի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը