news.am-ը գրում է

Օգոստոսի 4-ին, ժամը 21:48-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Loading...

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի 99 GG 399 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 (վարորդ՝ 1981 թ. ծնված Գ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 2013 թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Գ. Ս.-ը մահացել է, իսկ Ս. Ս.-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ամբողջն այստեղ

Loading...