ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 20-ին, ժամը 12:46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա մեկ զոհ և հինգ տուժած:

Loading...

Shamshyan.com կայքը հայտնում է, որ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ բախվել են Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։



Loading...