Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!
Загрузка...

Խոշոր ավտովթար Երևանում. Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. Կա 5 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mercedes C 180 մակնիշի 35 SZ 199 համարանիշի և Volkswagen մակնիշի 20 LU 756 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության հերթապահ բրիգադները նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին վիրավորներին, որից հետո տեղափոխեցին հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ -փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել գազաբալոնները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը, տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի օրվա պատասխանատու հետաքննիչը:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ բժիշկների ժամանումը վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Loading...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել
Загрузка...

Sorry, comments are closed for this post

Ուշադրություն։Այս վեբ կայքը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Terms of Service Գաղտնիության քաղաքականություն։ Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ videorulon.ru կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիռավի ինքնուրույն (օրինակ, բուժման նշատակներով), եւ ոչ մի պարագայում չի հանդիսանում հրապարակային օֆերտա:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ