shamshyan.com-ը գրում է

Այսօր հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում Ախուրյան գյուղի, Ախուրյանի խճուղի 20 հասցեի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի 62 PP 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փողոցային լուսավորության լապտերի հենասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ախուրյան գյուղի բնակիչներ 16-ամյա Վասիլ Ղոչոյանը, 16-ամյա Հովհաննես Ալեքսանյանը և 16-ամյա Ազատ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Ա. Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի ծառայողները, վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկով:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Հ. Ալեքսանյանն ու Վ. Ղոչոյանը այնուհետև տեղափոխվել են մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:

Մանրամասն` այստեղ