SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին Scania մակնիշի 97 DT 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին և կողաշրջվել:

Loading...

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված քաղաքացիները , ովքեր եղել են ավտոբուսում, հայտնեցին. «Ավտոբուսով շարժվում էինք դեպի Թբիլիսի, երբ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծեց վթարային իրավիճակ, ավտոբուսը բախվեց Nissan-ին, այնուհետև հաստաբուն ծառին և կողաշրջվեց: Ավտոբուսում կային 30-ից ավելի ուղևորներ, որոնցից մի քանի հոգին մարմնական վնասվածքներ են ստացել ու հիմա ահազանգել ենք Վրաստանի համապատասխան ծառայություւններ, ովքեր ժամանում են դեպքի վայր»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Loading...