Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!
Загрузка...

Ողբերգական ավտովթար Երևանում. պապը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, տղան ու թոռը հիվանդանոցում են

Shamshyan.com֊ը գրում է․

Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 4-րդ դասակի աշխատակիցները:

Loading...

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը:

Տեղում օպերատիվորեն աշխատել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր առաջին անհրաժեշության օգնություն են ցուցաբերել վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը և վիրավորները հարազատներ են: Մահացածը եղել է պապին, վիրավորներն էլ նրա տղան ու թոռը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Загрузка...

Sorry, comments are closed for this post

Ուշադրություն։Այս վեբ կայքը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Terms of Service Գաղտնիության քաղաքականություն։ Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ videorulon.ru կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիռավի ինքնուրույն (օրինակ, բուժման նշատակներով), եւ ոչ մի պարագայում չի հանդիսանում հրապարակային օֆերտա:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ