Newmag.am-ը գրում է.

Loading...

2015-ից Ռուսաստանում սկսվեց դեռահասների տարօրինակ ինքնասպանությունների շարք: Իրավապահ մարմինները չէին հասցնում նույնիսկ հասկանալ առաջին դեպքի մանրամասներն ու դրդապատճառները, երբ ստանում էին նոր ահազանգ, հետո էլի մեկը, հետո մյուսը և այդպես շարունակ: Առաջին աղմկահարույց ինքնասպանությունը16-ամյա դպրոցական Ռիմա Պալենկովայինն էր: Մահից մեկ օր առաջ VK-ի իր էջում նա լուսանկար էր հրապարակել՝ բեռնատար գնացքի ֆոնին: Հենց հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 10-ին գնացքի ռելսերի վրա հայտնաբերեցին նրա դին: Աղջիկը գլուխը դրել էր ռելսերին, որպեսզի գնացքն անցի վրայով: Մինչև  իրավապահները փորձում էին բացահայտել այս և մյուս, առաջին հայացքից ոչ մի տրամաբանական բացատրություն ու կապ չունեցող ինքնասպանությունները, հոգեբանները հայտարարեցին, որ 16-ամյա դպրոցականին ինքնասպանության են դրդել պսիխոդելիկ հոլովակները, որոնք նայել էր իր սոցիալակն էջում՝ #f57  հեշթեգով: VK սոցիալական կայքի ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ դեռահասների մեծ մասը, ինքնասպանությունից առաջ ներգրավված են եղել տարօրինակ անվանումներով խմբերում ու խաղերում, որոնք էլ հենց դրդել են սուիցիդի:


f57-ի արգելափակումից հետո կարծես կրքերը հանդարտվեցին: Բայց դա ժամանակավոր էր: Ինքնասպանությունների նոր ալիքը սկսվեց 2016-ի վերջից և շարունակվում է մինչև օրս: Նմանատիպ խաղերից ամենատարածվածը «Синий кит»-ն է: Կան նաև «тихий дом», «разбуди меня в 4.20» և այդպես շարունակ: Ներգրավվելու համար հարկավոր է միայն սոցկայքի սեփական էջում գրել #синийкит, #явигре #разбудименяв4.20 հեշթեգները և քեզ հետ կկապվի խաղի համակարգողը և կսկսի հանձնարարարություններ տալ: Դրանք մոտ 50-ն են, որոնց վերջնական արդյունքը նույնն է՝ ինքնասպանություն: Ամեն օր համակարգողը երեխային արթնացնում է առավոտյան 4.20-ին և տալիս հերթական հանձնարարությունը, օրինակ՝ ածելիով ձեռքին գրել f57, երակի երկարությամբ (ոչ խորը) ածելիով գրառում կատարել, բարձրանալ վերամբարձ կռունկի վրա, գիշերվա կեսին գնալ որևէ լքված շենքի տարածք: Հաճախ հանձնարարում են մութ սենյակում նայել որևէ սարսարփ ֆիլմ կամ լսել երաժշտություն՝ համակարգողի նախասիրությամբ: Հաճախ դա միստիկ ինստրումենտալ երաժշտություն է, որը տպավորվող դեռահասների մոտ կարող է ձևավորել մելանխոլիկ բնավորություն, հաճախ հանգեցնել ընկճախտի: Բայց լինում են և ավելի վախենալու երգեր՝ ռուսական ռեպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Loading...