loading...

Asekose.am-ը գրում է.
Օրեր առաջ համացանցում բուռն քննարկվում էր Փարիզում առաջին անգամ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը: Քննարկումների առիթն էլ այն էր, որ ըստ տեղեկությունների` մրցանակաբաշխությունը վատ էր կազմակերպված, նման տեսակետներ էին հայտնում նույնիսկ մարդիկ, ովքեր մասնակցել էին դրան: Բողոքն ուղղված էր հատկապես այն բանին, որ որոշ երգիչներ, ինչպես որ նախապես հայտարարված էր, ելույթ չէին ունեցել, ինչի մասին էլ ավելի ուշ հայտնել էին իրենց դժգոհությունը:Ինչ խոսք, այդ ընդհանուր թոհուբոհի պատճառով մրցանակների արժանացած մարդիկ որոշակի առումով հայտնվեցին ստվերում: Հարկ է նշել, որ նրանց թվում է նաև  ռեժիսոր Արամային Հայրապետյանը:

«Արամ  MP3«Ասա» տեսահոլովակը, որի ռեժիսորը ես եմ, արժանացավ «Տարվա լավագույն տեսահոլովակ մրցանակին: Շատ տպավորված եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Արամին, ով իր աշխատանքը վստահել էր հենց ինձ: Իհարկե, շնորհակալ եմ նաև կազմակերպիչներին, ովքեր գնահատել են աշխատանքս, ինչպես նաև իմ ամբողջ թիմին, որովհետև ես միայնակ չէի կարող ստանալ այս ամենը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Հայրապետյանը:

Ռեժիսորն անդրադարձավ նաև քննարկումներին, որոնց համաձայն` մրցանակաբաշխությունը որակվում էր որպես խայտառակություն.

«Ես խայտառակ չեմ եղել (ժպտում է), բայց ամեն ինչ էլ կարող է պատահել:  Իրականում կատակում եմ, բոլորն էլ իմ ընկերներն են, իհարկե, ցանկալի կլիներ, որ որոշ բաներ տեղի ունեցած չլինեին: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր կազմակերպվում, նման դեպքերում կազմակերպչական ինչ-ինչ խնդիրներ լինում են: Թեպետ պետք է նշեմ, որ որոշ խոսակցություններ նաև չափազանցվում են, կարևորն այն է, որ շատ լավ հանդիսատես ունեինք, ով իսկապես լավ ժամանակ անցկացրեց»:

Զրույցի ընթացքում Արամայիս Հայրապետյանը նշեց, որ այս շրջանում բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում, այդ թվում` նկարահանում է իր կնոջ` երգչուհի Լուսիի նոր տեսահոլովակը, սակայն այդքանով նորությունները չեն ավարտվում:

«Պատրաստվում եմ նկարահանել իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը: Այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հույս ունեմ, որ մեկ ամսում կվերջացնենք: Հայտնի անուններ ֆիլմում ներգրավված չեն, ֆիլմը մասնակցելու  է փառատոնների: Դեռևս չեմ կարող ասել, թե ֆիլմը երբ հասանելի կլինի համացանցում»,- նշեց ռեժիսոր Արամայիս Հայրապետյան: