Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում վառ ու բեմական կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին կրում է սեւ երանգի, քարերով պատված բոդի, ինչն ավելի է ընդգծել նրա անթերի կազմվածքը։ Իվետան արձակել է վարսերը, ընտրել վառ շպար։

Հրապարակմանը կից երգչուհին հարց է ուղղել երկրպագուներին՝ գրելով․ «Ո՞վ է դիտել ելույթս»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են արել միշտ ոճային երգչուհուն։