Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Loading...

Ժամը 17։40-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ 43-ամյա Ռոբերտ Ե-ն Toyota մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքից դեպի Կարենիս գյուղ տանող ավտոճանապարհին բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված Չարենցավան քաղաքի բնակիչ 62-ամյա Մարտին Մ-ի ЗИЛ մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Ռոբերտ Ե-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Toyota-ն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ դրա բեկորներն էլ շպրտվել և վնասել են այդ պահին այնտեղ գտնվող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան։

Загрузка...