Loading...

Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար:

Տեղեկությունը  կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: Նույն այդ տեղեկություններով՝ նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է:

Загрузка...