Loading...

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամաբ անարդար վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս «դուխով» լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում ճիշտ, թե՞ սխալ, ինչ էլ անի, միևնույն է մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես, ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում:

Հ.Գ. Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների»:

Загрузка...