Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է, որ նիստի ժամանակ ի թիվս այլ հարցերի, որոշվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը:

Loading...

Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա:

hraparak.am-ն էլ այս առնչությամբ գրել է․«Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։ Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։ Մեզ պատմեցին, որ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները»։

Загрузка...