Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի։

Loading...

Past.am–ի  տեղեկություններով, այն դեպքում, եթե վաղը դատարանը ազատ չարձակի Քոչարյանին, մի շարք քաղաքական գործիչներ և տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ պատրաստվում են սկսել նոր շարժում՝ հիմնադրելով «Ռոբերտ Քոչարյանի ազատության կոմիտե»  անվանումով կազմակերպություն։

Աղբյուրի պնդմամբ, այդտեղ ներգրավված կլինեն արդեն ոչ միայն հասարակական, քաղաքական գործիչներ, իրավունքների պաշտպանության մասնագետներ, փաստաբաններ և այլն, այլ նաև մշակույթի և սպորտի հայտնի դեմքեր, անվանի գործարարներ։ Տեղեկության համաձայն, նրանք դեռ սպասում են դատարանի վաղվա որոշմանը՝ ազա՞տ են արձակում՝ շարունակելով դատական պրոցեսը, թե՞ շարունակում են պահել կալանքի տակ։ Այսինքն, ստացվում է, որ եթե Քոչարյանին ազատ չարձակեն, փաստացի Հայաստանում սկսվում է կազմակերպված մի նոր շարժում։

Загрузка...