Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որԲրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով եւվնասվածքներով:

Loading...

Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված ՆազելիՀովհաննիսյանի դիակը` պարանոցին եւ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի եւ ԱԱԾծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որհանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդը: Նա սեպտեմբերի 3-ին, ժամը02.50-ին, Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել:

Նա տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Загрузка...