Loading...

Գյումրու Բուլվարային թաղամասում` աղբարկղի մեջ, այսօր` 14:00-ի սահմաններում մոտ 1.5 տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Նա նշեց, որ երեխայի մարմնի վրա արտաքինից բռնության հետքեր չեն եղել, միայն ձեռքերին եւ ոտքերին կպչուն ժապավեններ են եղել:

Դատախազը հավելեց, որ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, փորձում են հասկանալ  երեխայի մահվան պատճառները։

Загрузка...