Կենդանակերպի որոշ նշանների հարաբերություններում շատ ուժեղ կիրք և քիմիա է առաջանում։ Ընկերներն ու ծանոթները հաճախ հարցնում են, թե որն է այդքան մեծ սիրո գաղտնիքը։ Իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա, պարզապես նրանք կատարյալ զույգ են։ Իսկ թե որոնք են այդ զույգերը, պարզենք միասին։

Խոյ և Կարիճ

Loading...

Երկուսի հովանավորն էլ Մարսն է, երկուսն էլ տեմպերամենտով և ուժեղ անհատներ են։ Նրանց կիրքը թույլ չի տալիս, որ խնդիրներն ազդեն իրենց հարաբերությունների վրա, այնպես որ, նրանց ամուսնությունը հավերժ է։

Կշեռք և Ձկներ

Երազկոտ Ձուկը իդեալիստ Կշեռքի հետ կառուցում են երևակայության և ռոմանտիկայի իրենց աշխարհը։ Նրանք կարողանում են միմյանց երջանկացնել ուշադրության նուրբ ժեստերով և բուռն սեռական կյանքով։

Առյուծ և Ցուլ

Այս երկուսը առանց քաշվելու հրապարակային էլ ցուցադրում են իրենց զգացմունքները։ Առյուծի և Ցուլի հարաբերությունները շատ վառ են, զգայական և կրքոտ։ Նրանք չեն դավաճանում միմյանց, քանի որ շատ նվիրված են և երբեք թույլ չեն տալիս, որ զգացմունքները մարեն։

Աղեղնավոր և Կույս

Աղեղնավորը ազատություն է տալիս Կույսին, իսկ Կույսը զսպում է Աղեղնավորին չմտածված քայլերից։ Նրանք մե՛րթ ձգում են միմյանց, մե՛րթ վանում։ Դա օգնում է նրանց հարաբերություններում պահպանել կիրքն ու հետաքրքրությունը։

Այծեղջյուր և Ջրհոս

Այծեղջյուրն  օրենքի մարդ է։ Նա հարգում է դիմացինի անձնական սահմանները և նույնն էլ ուրիշներից է պահանջում։ Ջրհոսն իսկական խռովարար է, որը թքած ունի ուրիշի անձնական սահմանների և կանոնների վրա։ Այծեղջյուրը շատ զուսպ է շրջապատում, և Ջրհոսը գիտի, թե ինչպես բացի նրան։ Կիրքը այս երկու նշանների միջև անխուսափելի է։

Երկվորյակ և Խեցգետին

Այս զույգի հարաբերությունները նման են «ամերիկյան բլուրներին», քանի որ հույզերը ղեկավարելիս նրանք շատ անկանխատեսելի են լինում։ Նրանց մոտ միշտ «դրայվ» է հարաբերություններում, բայց այստեղ դրականն այն է, որ նրանք երբեք կողքի վրա հարաբերություններ չեն փնտրում, քանի որ ունեցած հույզերն ու բարդ հարաբերություններն էլ լրիվ բավարար են։

Загрузка...