Tert.am Life-ը գրում է.

Պարզ հարսի զգեստ, փոքրիկ, բայց մտերմիկ ու ուրախ խնջույք և շատ սեր․ այսպես էին պատկերացնում, այսպես էլ իրենց հարսանիքն անցկացրեցին «Վիտամինցի» Վանն ու հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը: 4 տարի ընկերություն անելուց հետո նրանք պարզապես որոշել են միասին ապրել, իսկ եկեղեցի կգնան, երբ բալիկներ ունենան:

Էմման Tert.am Life-ին է տրամադրել օրվա լուսանկարներն ու պատմել մանրամասները:

«Ես և Վանը միասին ենք արդեն 4 տարի: Գարնանը նշանվելուց ի վեր, գրեթե, ամեն օր խոսում էինք ամուսնության մասին: Երևի, հենց դա էր պատճառը, որ որոշեցինք չձգձգել, երկար չպատրաստվել և պարզապես միասին լինել: Հասկացանք, որ ժամանակը եկել է, ցանկանում ենք միասին ապրել, առավել ևս, որ օրվա մեծ մասը միասին ենք անցկացնում: Մեծ հարսանիքին երկուսս էլ դեմ էինք, այդ իսկ պատճառով որոշեցինք նման փոքրիկ միջոցառում կազմակերպել: Հարսանեկան ծիսակատարություններ ևս չեն եղել, պարզապես փոքրիկ հավաքույթ ենք արել»,- պատմեց Էմման ու հավելեց, որ միջոցառմանը ներկա է եղել մոտ 30 հոգի՝ միայն բարեկամներ ու շատ քիչ ընկերներ:

Loading...

Զույգն ամուսնությունը գրանցել է զագսում, իսկ պսակադրության արարողություն չի ունեցել․  «Զագս գնացինք 10 օր շուտ, գրանցվեցինք և 10 օրը լրանալուն պես ստացանք վկայականն ու անձնագրի կնիքը: Եկեղեցի որոշել ենք մտնել երեխաների հետ: Իմ ծնողները ևս պսակադրվել են իմ ու եղբորս մկրտության օրը, այդ օրն իմ հուշերում այնքան է տպավորվել, այդ ամենի մեջ գեղեցիկ խորհուրդ կար: Այդ իսկ պատճառով մենք էլ որոշեցինք, որ տոնի այդ մասին մեր երեխաները ևս պետք է ներկա լինեն»:

Հարսի զգեստն ընտրելիս էլ Էմման առաջնորդվել է պարզության սկզբունքով: Առանց երկար փնտրտուքների՝ 1 օրում մայրիկի հետ ընտրել է զգեստը՝ համադրելով ցածրակրունկ կոշիկների հետ և ստանալով հայկական իրականության համար անսովոր կերպար․ «Նախընտրեցի կրել ամառային թեթև, ժանյակե զգեստ, ցածրակրունկ կոշիկներ, իսկ վարսերս զարդարեցի թարմ ծաղիկներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...