Загрузка...
Երևանում 21-ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ
Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։ Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։
Loading...
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։
Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։
Մահացած աղջկա հարազատները մեղադրում են «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին», որտեղ և մինչև «Արմենիա» ԲԿ տեղափոխվելը բուժվել էր նա։
Загрузка...