Tert.am Life-ը գրում է.

Ինստագրամի սթորի բաժնում դերասանուհի Անի Երանյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝  անդրադառնալով հանրային հետաքրքրություն առաջացնող մի շարք հարցերի: Ամենից շատ հնչող հարցերն ու կարծիքները, որոնց դերասանուհին տվել է հումորային պատասխաններ, ոճափոխության մասին են: «Ժողովուրդ թեթև ապրեք՝ կյանքը հիասքանչ է»,- այս մասին գրել է դերասանուհին։

Հետևորդներից շատերն էլ անդրադարձել են դերասանուհու դաջվածքին։ Անին երկրպագուներին հայտնել է, որ մինչ առաջին դաջվածքն այդքան քննարկվում էր, երկրորդն է արել․ «Միշտ եմ ցանկացել եմ և իմացել եմ, որ անելու եմ դաջվածք։ Դրանք արդեն երկուսն են»։

Loading...

Շարունակելով հումորով մոտենալ այս թեմային՝ իր կյանք նպատակի վերաբերյալ հարցին Անին պատասխանել է․ «Երկարացնեմ մազերս, ջնջեմ դաջվածքներս, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»։

Ժամանակին հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը Մովսես Երեմյան-Անի Երանյան զույգն էր: Հետո նրանք բաժանվեցին, Մովսեսն արդեն ամուսնացել է և որդի ունի, իսկ Անին փակ է պահում իր անձնական կյանքը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մովսես Երեմյանի հետ ընկերական շփումը մինչ օրս շարունակվում է՝ դերասանուհին ասել է․ «Այս հարցից 100 հատ կա, եթե ոչ 200։ Ժողովուրդ ո՛չ ընկերական, ո՛չ բարեկամական»։

Դերասանական կարիերան ավարտելու վերաբերյալ հարցերին ի պատասխան Անին շտապել է հայտնել, որ կարիերան չի ավարտել և չի էլ պատրաստվում ավարտել։ Իր մոտ ուղղակի մեծ դադար է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Loading...