shamshyan.com-ի տեղեկություններով՝

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայութուն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ մեծ թվով ավտոմեքենաներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ Երեկ՝ հուլիսի 14-ին, հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ։ Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական մի քանի ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն դա նույնպես օգուտ չի տվել։

Շաունակությունը՝ այստեղ