Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկու օր առաջ կեսգիշերին կտրած-ծակած վնասվածքներով «Շենգավիթ» ԲԿ է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:

Loading...

SHANTNEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ տղամարդը դեպքի մասին մանրամասները պատմել է բժիշկներին ու ասել է, որ իրեն դանակահարել է 43-ամյա կինը:

Հայտնի է, որ կինն արդեն ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է դանակահարել ամուսնուն: Որոշ տեղեկությունների համաձայն` գումարային հարցերի պատճառով են վիճել:

Այժմ կատարվում է հետաքննություն, պարզվում են դեպքի մանրամասները:

Loading...