shamshyan.com— ը գրում է

Այսօր, հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի 44 շենքի բակում աղջկա դի կա։

Loading...

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները։ Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ Ժամանել են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Հայկ Սարիբեկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը, որը կլինի 20-25 տարեկան, 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Loading...