Loading...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Կարելի քաղաքի վարչական տարածքում: Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին:

Այս պահին SHAMSHYAN.com-ը փորձում է համապատասխան կառույցներից պարզել ինքնավթար է, թե բախում, ինչպես նաև մահացածների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հաշվեկշռում և նրանք ընտանիք են, ովքեր այս գիշեր էին մեկնել Վրաստան:

Loading...