hraparak.am-ը գրում է.

Loading...
Կիրովի մանկական այգում քաղաքացի Արմինե Համբարձումյանն ու մի քանի այլ կենդանասերներ բողոքի ակցիա էին իրականացնում։

Երեկ Կիրովի մանկական այգում Արմինե Համբարձումյանի վրա էր հարձակվել մի տղամարդ և հայհոյել նրան։ Արմինե Համբարձումյանի խոսքով՝ տղամարդը դաժան ծեծի է ենթարկել շներին, որոնց ինքը փորձել է կերակրել։

«Հրապարակի» հետ զրույցում Արմինե Համբարձումյանը նշեց, որ դիմել է ոստիկանություն․ «Ոստիկանները վերջում եկան, երբ արդեն դեպքը տեղի էր ունեցել։ Այդ տղամարդուն բերման ենթարկեցին։ Իմ փաստաբանը զբաղվում է այս հարցով։ Այգում տեսախցիկներ կան, որոնք ամենայն հավանականությամբ ֆիքսել են, թե ինչ է իրականում տեղի ունեցել»։

Մանրամասները` տեսանյությում:

Загрузка...