Loading...

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացել է 20-ամյա հղի կին։ Այս մասին տեղեկանում ենք  ոստիկանության Գորիսի բաժնից։

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 20։10-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացել է նույն քաղաքի բնակիչ 20-ամյա հղի կին։ Կնոջը մահացած գտել է հարևանը և ահազանգել շտապ օգնություն, ոստիկանությանն էլ ահազանգել է շտապ օգնությունը։ Նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու համար։

Ըստ տեղեկությունների՝ հղի կինն ուներ 2 տարեկան երեխա։

Загрузка...