#բռնության_ձայնը
Ասում էի, որ տղամարդկանցն էլ եմ հրապարակելու։ Ընկալում եմ, որ հիմա էլ այլ որակի աղմուկ ա լինելու, բայց մեկա պետք ա բարձրաձայնել ։ Որովհետև տղամարդիկ է՛լ ավելի մեծ խնդիր ունեն բարձրաձայնելու հետ։

Loading...

«90-ականներն էր…ապրում էի Երևանի թաղամասերից մեկում…պուճուր երեխա էի: Բնականաբար հայաթ իջնել կար խաղալ կար: Տարիքով տղեք կային որ սովորության համաձայն փոքրերին նեղացնում էին: Դրանցից երկու հոգի մի օր զոռով տարան գարաժներ իբր լավ բան էին ցույց տալու: Ցույց տվեցին իրենց օրգանները: Բան չէի ջոկում բայց բնազդաբար զգում էի մի բան էն չի: Թողեցի փախա ու դրանցից խուսափում էի: Մեր շենքի կողքը սրճարան կար մարոժնիանոց էինք ասում, քանդված էր: Մի օր ուրիշ էրեխեքի հետ խաղում էի տարածքում ու մարդ չկար ուրիշ: Զոռով վախեցնելով բռնաբարեցին: 6-7 տարեկան էի այդ ժամանակ ու ոչ մեկի չասեցի: Դե վախում էի երեխա էի: Ու տենց երկար ժամանակ դուս չէի իջնում: Մերոնք ասում էին գնա դուրս ես ասում էի ավելի լավա հանրագիտարան կարդամ: Դուրս մենակ խանութ գնալու համար էի գնում: Տարիներ հետո տեղափոխվեցինք այլ թաղամաս: Նոր ծանոթություններ բակային: Ընկերների տուն գալ գնալ: Ամեն ինչ լավ էր: Մինչև մի օր տղաներից երկու հոգի որոշեցին շորի վրայից էդ տիպի գործողություններ անել: Միանգամից հիշեցի փոքր ժամանակավա սարսափը: Ու դրանցից մեկի ցանկությունները ստիպված էի բավարարել ընդհուպ մինչև իրական ակտ: Անընդհատ փորձում էի խուսափել շոտ էի գնում պարապունքի որ ինքը չգար մեր տուն: Կամ գալիս էր դուռը չէի բացում: Թե բա քեզ ձեռ չի տա որ հայաթում իմանան դու ինչ ես արել: Թեկուզ դա զոռովա եղել: Մի օր զզված վերջնական որոշեցի ամեն ինչ մորս պատմեմ և դրանից հետո այնպես եղավ որ այդ անձը այլևս չէր գալիս մեր տուն: Դա ընդունվելուս տարին էր ու ես ստիպված պարապունքիս տեղերը փոխեցի իմ ապրած թաղամասից հեռու: Հայաթում մարդիկ կային որ գիտեյին..ես տուն էի գալիս մեր շենքի պատերին կպած որովհետև իմ համար սարսափելի էին տղեքի հայացքները ով որ գիտեր: Ես իմ համար բակի տարածք ունեյի գծած դա նեղ արահետն էր մեր մուտք տանող ու շենքի պատերին կպած ու այդ տարածքը տարիներով չէի փոխում: Միայն այդ տարածքով էի արագ քայլերով գնում գալիս: Դա մի սարսափ էր, որը թշնամուս էլ չէի ցանկանա: Միայն տարիներ անց մի երեկո ռիսկ արեցի գծածս սահմանից մի քանի քայլ հեռու գնամ իրիկուն էր կարոտն առնեմ այն տեղերի որտեղ տարիներ առաջ վազում ֆուտբոլ էի խաղում: Որ հարևաններից մարդ էր հարցնում թե որտեղ եմ սովորում ցրում էի, որ հանկարծ ինֆորմացիան նրանց չհասնի համալսարանում էլ երբ հարցնում էին որտեղ ես ապրում ցրողական մոտավոր մի բան էի ասում առանց կոնկրետացման: Անընդհատ մտածում էի բա որ, ստեղ իմանան բա որ ընդեղ իմանան: Ինձ ասվել էր որ սաղ պետքա իմանան թե քո հետ ինչա եղել որ քո հետ չշփվեն, աղջիկ տղա կապ չունի: Էնքան էդ սարսափը մեջս մնաց որ անգամ աղջիկների հետ ուշ սկսեցի շփվել: Ու հիմա կիսարցունքոտ աչքերով գրում եմ քեզ Լուսի ջան ու շատ շնորհակալ եմ որ էս հարցով զբաղվում ես, որովհետև ոչ մեկի կյանքը կամ ճակատագիրը չպետք է խեղվի: Ոչ մեկ արժանի չի այն դժոխքին որը մեզ բռնության ենթարկվածներիս է բաժին ընկել։
մարդիկ տեսնեն որ տղեքն էլ սենց բաների մեջ կարան լինեն: Անանուն թող լինի կրկին: Հավատա տղեքն էլ լիքը սենց պրոբլեմներ ունեն: Մեզանից շատերն էլ չեն խոսում էդ մասին, որովհետև շրջապատը կուտի իրանց….»։

🕷️ Տղամարդկանց ևս հատ-հատ առաջարկել եմ ընկերներիս անվճար խորհրդատվությունը՝ հոգեբան, իրավաբան, սեքսոլոգ։ 😭

Loading...