Loading...

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված «օրենքով գող», 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի:

Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Քննիչի որոշմամբ, նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ տարածք:

Ավելին՝ shamshyan.com

Загрузка...