#բռնության_ձայնը
.. Այս աղջկա մայրը համոզել ա վերջնականապես, որ աղջիկն ա մեղավորը։ Մայրը՝ սեփական մայրը։ Հետոն էլ ավելի սարսափելի ա։ Զգույշ կկարդաք։

«Բարի լույս Լյուսի ջան, ուզում եմ անանուն գրել ես պատմությունը, որ ծնողներին ասեմ, պաշտպանեք ձեր բալիկներին, խոսեք իրանց հետ ,եթե անգամ չգիտեք ոնց անել դա ուղակի ասեք ,որ ինչ էլ լինի չեք մեղադրի ու միշտ իրանց կողքին կլինեք, որ անկախ ամեն ինչից իրանց սիրում եք, ստեղծեք մտերիմ հարաբերություններ, որոնց ֆորմատում սեքսը ամոթ բան չի։
Ես 8տարեկան էի, մենք վարձակալներ ունեինք մեր բակում,կին ու ամուսին,միշտ իրանց հետ խոսում էի, իրանք էլ իբր ինձ շատ էին սիրում , որովհետև խելոք երեխա էի, դաստիարակված))))

Loading...

Մի անգամ իրանց տան մոտով անցնում էի ամուսինը ասեց արի քեզ բան եմ ցույց տալիս, գնացի(որովհետև ինձ սովորեցրել էին, որ մեծերին չի կարելի հակաճառել) հարցրեցի բա կինն ուր ա, ասեց հեսա կգա։» Տես մեր առաստաղին ինչքան ճանճեր կան, վերցրու ես շլյոպկան ու ինձ օգնի սատկացնենք» վերցրեցի, ինձ գրկեց, իբր որ բոյս հասնի….գրկել էր տուտուզից, ու սկսեցի զգալ իրա մատերը ոտքերիս արանքում, ու զգում էի որ մի բան են չի ,զզվելի ժպիտով ինձ էր նայում ու ծանր շնչում, ասեցի ուզում եմ իջնեմ,գնամ դասերս չեմ արել, իջեցրեց նստեցրեց իրա գիրկը ու սկսեց վիզս համբուրել,զզվելի ծանր շնչելով ու ասում էր գիտես քեզ ինչքան եմ սիրում, քեզ ինչքան եմ սիրում…,
ես իջա , ու փախա….գնացի տուն, երևի դեմքիս լրիվ գրված էր, մամաս ասեց ուր էիր, ասեցի…»բայց կինը տանը չի…Ինչ գործ ունեիր ամուսնու հետ մենակ…» , «ինձ գրկել էր ու ճանճերին էինք սատկացնում..» , ես ինձ ետ ամենին մասնակից էի զգում, ոնց որ թե ես էի մեղավոր ու ետ տխմար հետ գաղտնի զզվել պակտի մեջ էի….են ինչ ասեց մամաս ինձ վերջնականապես համոզեց նրա մեջ , որ ես էի մեղավոր եղածի մեջ, ասեց «ԼԿՏԻ» ու են հայացքը որով նայեց մամաս, երբեք չեմ մոռանա…երբեք…

Անցան տարիներ , ես սկսեցի ընկերություն անել մի տղայի հետ, ով շատ խանդոտ էր ու ու ինձ վանդակի մեջ էր պահում(Չեմ խորանում մանրամասների մեջ, պատճառների moral abuse ու իր մարդկային որակների մեջ , Նաև նրա մեջ թե ինչի էի ես իրա հետ) բայց մի օր որոշեցի որ էլ չեմ ուզում իրա հետ լինեմ, ու համարձակությունս հավաքեցի ասեցի իրան էտ մասին, մեքենայի մեջ էինք, մեքենան միացրեց ու քշեց, անընդհատ հարցնում էի , թե ուր ենք գնում , ոչ մի բան չէր պատասխանում…քաղաքից դուրս եկանք, հասանք մի ամայի տեղ Սևանի ճանապարհին, կանգնեցրեց մեքենան ասեց «իջի», հնազանդ ոչխարի պես իջա, նույն հնազանդությամբ, որով են անասունին էի ենթարկվել, ինձ քաշեց մեքենայի հետևի նստարանին , ես 19 տարեկան էի, ու չէի ուզում, բայց մենակ օրեր անց ուղեղիս հասավ որ ես էլ կույս չեմ, ու ինչպես ինքն էր ասում «Հիմա արդեն մենակ իրանն եմ», նույն ոչխարի հնազանդության նշանվեցի իրա հետ, ու ամիսներ անց պարզվեց որ հղի եմ…ինքը ստիպեց որ, աբորտ անեմ…որ Իրա ավանդապաշտ ծնողներին խոսալու տեղ չտամ….
Ես չէի ուզում, ամբողջ օրը լացում էի ու աղաչում որ չանենք տենց բան…բայց նույն ոչխարի հնազանդությամբ գնացի իրա հետ ու արեցի….իսկ մամաս անգամ չնկատեց որ իմ հետ մի բան են չի….Ես սովորել էի ցավս թաքցնել….որ էլ երբեք ետ «ԼԿՏԻ֊ն » չլսեմ….մենք ամուսնացանք , բայց մի օր էլ ոչ ծեծին ոչ բանտարկված կյանքին չդիմացա…վերցրեցի իրերս ու գնացի….շատ երկար դեռ իրանից պրծում չկար….բայց ես հաղթեցի, ինքը ինձ հանգիստ թողեց….երեք տարի պահանջվեց որ հոգեբանը ինձ հետ բերի ու օգնի որ ներեմ բոլորին, առաջին հերթին ինձ, մնացածին ներել եմ…
10 տարի ա անցել, ինձ դեռ չեմ ներել….չնայած որ բալիկ ունեմ ու շատ լավ մարդու հետ եմ ամուսնացած։երբ որ հետո մամայիս պատմեցի լացեց ու ասեց, որ պիտի խոսեի, որ կօգներ ինձ….բայց էտ ասեց շատ ուշ.
Ձեր բալիկներին մենակ մի թողեք…»։

🕷️Քանզի եղան անմեղսունակներ, ովքեր գեթ մի րոպե կասկածեցին, որ ես բացի սրբագրելուց այլ բառ եմ պակասեցնում կամ ավելացնում, այսուհետ տեղադրելու եմ բնօրինակով։ Ոչինչ, բարդ կկարդաք։
🕷️Էս նամակի վրա նորից լավ եղա։ Թե բա որ երբեք լկտին չլսեմ։ Հորեմ ես ձեր պսևդոարժեհամակարգը։

Загрузка...