#բռնության_ձայնը
«.. ամբողջ ճանապարհին տղամարդն ինձ քաշում էր ավելի խորը ոտերի վրա.»։ Մանկապղծության հերթական դեպքը։

Loading...

«Տատիկիս հետ իր հայրական գյուղ էինք գնում, փոքր աղջնակ էի, երևի 6֊7 տարեկան, մութ տարիներն էին, տրանսպորտ չէր գնում, տատիկիս ինչոր բարեկամ մեքենայով անցնում էր, կանգնեց, մի կերպ տեղավորվոցինք, բայց քանի որ տատիկս չաղլիկ էր, հարմար չէր իր գիրկը նստեմ, կողքի տղամարդը՝ տատիկիս եղբորորդին, ինձ քաշեց իրա գիրկը, տատիկս անչափ շնորհակալ եղավ, էդպես գնացինք մինչև գյուղ, ամբողջ ճանապարհին տղամարդն ինձ քաշում էր ավելի խորը ոտերի վրա, ես սողացի դեպի տատիկը, արդեն (առաջին անգամ իմ կյանքում) զգացի էդ տղամարդու անդամը, որն արդեն մի կերպ էր տեղավորվում տաբատի մեջ, հետո զզվեցի էդ մարդուց, կիպ կպա տատիկիս ու իջնելիս արդեն լացս գալիս էր համարյա, աչքիս ընկավ տղամարդու տաբատի թացը, մի քանի տարի դրանից հետո էդպես էլ մտածում էի տեսնես ինչից էր էդ մարդու շլվարը թաց եղել, իջնելիս էլ տատիկս էդ մարդկանց օրհնեց ու գնացինք, ոչ ոքի երբեք չեմ պատմել սա, ինձ թվում էր երբեք առիթ չի լինի ու չեմ կարողանա խոսել էս մասին, բայց առիթն եղավ…»։

Загрузка...