#բռնության_ձայնը
Հայերը՝ ինցե՞ստ.. հայերի մոտ՝ հարազատի կողմից սեռական ոտնձգությու՞ն։ Վայ ի՜նչ եք ասում։ Չկա նման բան։
Այս աղջիկները երբեք չեն մոռանա իրենց մորքուրի տղաներին։

«Բարև, Լյուսի ջան։

Ոչ միայն էս թեմայով, այլ ընդհանրպես միշտ ուզեցել եմ զրուցել Ձեզ հետ։
Անցնեմ պատմությանս,բայց կատաստրոֆիկ վախենում եմ։
Փոքր էի, 6 տարեկան ու գրեթե ամեն օր մամայի հետ մորքուրենց տանն էինք լինում։ Ես նստում էի սենյակում ու հեռաստացույց նայում, մաման ու մորքուրն էլ խոհանոցում էին լինում։ Մորքուրիս տղան ինձ միշտ նստացնում էր իր գիրկը ու խաղում էր հետս։ Հետո խաղերը դառնում էին համբույրներ, համբույրները շոյանքներ, ու հենց մաման կամ մորքուրը գալիս էր, ինքը նորից սկսում էր խաղալ իմ հետ։
Ես երբեք ոչ ոքի չեմ ասել սա, ու դաժը ինձ չէի ուզում հիշացնել պատահածը։
Ու հիմա ես 21տարեկան եմ, ու երբ գնում եմ մորքուրիս տուն, ու իր տղան գալիս ա, որ գրկի ու բարևի, ես ահավոր վախեցած ու չուզենալով եմ դա անում։ Հիմա էլ մեկ-մեկ զգում եմ, որ փորձեր անում ա, բայց գոռում եմ վրան ու սպառնում, որ կասեմ մորքուրին»։

Loading...

•••••••••••••

«Բարև Լուսի, կարդում եմ գրառումները ու աչքերս լցվում են, որոշեցի ես էլ կիսվել իմ պատմությամբ: Երևի 4 տ էի, երբ առաջին անգամ ենթարկվել եմ սեռական բռնության մորաքրոջս տղայի կողմից: Նա մտավոր զարգացման թեթև խնդիր ուներ: Հաճախ էր գալիս մեր տուն, երբ տունը մարդ չէր լինում: Մենք գյուղում էինք ապրում: Ինձ միշտ թվում էր, թե իր գրպանում խնձոր կա։ Դե հիմա եմ հասկանում, որ գրգռված անդամն էր:
Մի օր ինձ տարավ իրենց տուն, պառկացրեց փորի վրա, ու պառկեց ինձ վրա: Ինձ համար իրականում շատ տարօրինակ էր , թե ինչ է անում: Շարժվում էր հետ ու առաջ, հետո ինձ թվաց, թե ես միզել եմ, այնինչ սերմնահեղուկն էր մարմնիս վրա: Եկա տուն, վախեցած էի:
Մայրս բարկացավ, ծեծեց ինձ, ու ես էդպես էլ երբեք չպատմեցի , թե ինչ է եղել իմ հետ: Հետո հաճախ էր գալիս, սեռական բնույթի գործողություններ էր անում: Ու էնքան, մինչև ես հասկացա, որ կարող եմ ինձ պաշտպանել»։

••••••••••••

«Լուսի ջան, մորաքրոջ տղայի կողմից սեռական ոտնձգությունների 2 պատմություններին ավելացրու ևս մեկը։
Մինչ մամայիս ընկերուհին իր հոր հետ գալիս էր մեր տուն, մինչև մամաս ընկերուհու հետ խոհանոցում սուրճ էր եփում, էդ մարդը, որը 60-անց էր, իսկ ես 4-5 տարեկան, նստացնում էր գիրկը ու շոյում: Էդ տարիքում չէի հասկանում՝ ինչ ա կատարվում իմ հետ, մենակ բնազդաբար զգում էի, որ տհաճ ա: Մեծացա, հետո հասկացա կատարվածը։
Իսկ մորաքրոջս տղան.. Ամառները գնում էինք Վանաձոր՝ տատիկ, պապիկի մոտ, մորաքրոջս մոտ։
Մի անգամ, երբ ես սենյակ մտա բարձ բերելու, մորաքրոջս տղան մտավ սենյակ ու առնանդամը քսեց: Ես չհասկացա էլ՝ ինչ կատարվեց, բայց արդեն 10-11տարեկան էի։
Գիշերը մտավ անկողինս ու սկսեց նույնը կրկնել, զզվելի էր իմ համար, բրթում էի, որ ազատվեի։
Ու էդ ապրումներից նյարդային դող բռնեց, շատ ուժեղ էի ցնցվում։ Մորաքույրս տեսավ վիճակս, իմացավ եղելությունը ու տղային մի լավ ծեծեց: Էդ օրվանից էլ մոտ չի եկել։
Հիմա էս ամեն ինչը շատ ապաթիկ կերպով եմ վերապրում, երևի պաշտպանական մեխանիզմն ա աշխատում»։

Մորքուրն իմացավ՝ ծեծեց տղային։ Բոլոր հարցերը ծեծով են լուծվում։
Մաման տեսավ, բարկացավ, ծեծեց։ Բլյա։
Բերեք էն «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը մի հատ էլ տվեք գլխիս։
Ձեռքերս դողում են էս երկու նամակից։

Загрузка...