Ապրիլյան պատերազմի մասնակից 33–ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն Շվեցարիայում։

Loading...

Ապրիլյան քառօրյայի ժամանակ Հայկը բեկորային վնասվածք է ստացել ողնաշարի շրջանում, բեկորն օրի օրի մոտենում է ողնուղեղին:

Հայկը դիմում է հանրությանը` հուսալով, որ վերականգնողական կուրսի համար անհրաժեշտ 35.000 եվրոն կհավաքվի և օր առաջ իրեն կտեղափոխեն արտասահման բուժվելու։

Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել.

Загрузка...