«Քրոջս տեսնում եմ հաղթողի դերում»․ Գոհար Հարությունյանի գեղեցկության մրցույթի մասնակիցներից մեկը «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի քույրն է

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների մասնակիցների  աղջիկներից մեկը՝ 21-ամյա Աննա Սարգսյանը, «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանի հարազատ քույրիկն է:

Լիլիի հետ զրուցել ենք  ավագ քույրիկի մասնակցության և իր խորհրդի մասին:

«Իմ հաղթանակը ոգևորեց իրեն: Իր մոտ միայն հիմա մասնակցելու ցանկություն առաջացավ: Քանի որ ունի համապատասխան բոլոր տվյալները, որոշեցինք, որ ինքը ևս կարող է փորձել իրեն այս ասպարեզում»,- ասաց Լիլին ու հավելեց, որ ինքն ավագ քույրիկից առաջ էր ընկել քանի որ ժամանակին իր մասնակցությունը շատ պատահական էր ստացվել, այնպես չէ, որ գեղեցկության մրցույթի մասնակելը մանկության երազանք էր եղել իր համար:

Մեզ հայտնի է դարձել, որ Աննան մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցել էր նաև նախորդ տարի, սակայն ժյուրին չէր ընտրել նրան՝ խորհուրդ տալով դեֆիլեի հետ կապված շտկումներ անել: Այս տարի նա անցել է նախնական փուլը: Լիլին նկատեց, որ քույրիկն այս մեկ տարվա ընթացքում հոգեպես ավելի է կոփվել: «Մարդիկ սիրում են քննարկել ու քննադատել, ինչը շատ սխալ է ազդում մարդու հոգեբանւթյան վրա: Այս տարի նա ամեն առումով պատրաստ է մրցույթին»,- ասաց Լիլին:

Loading...

Որպես այս ուղով արդեն անցած մարդ՝ Գեղեցկուհու տիտղոսակիրն իր խորհուրդն է ավել քույրիկին:

«Միակ և անընդհատ կրկնվող խորհուրդս այն է, որ երբեք ուշադրություն չդարձնի քննդատություններին: Դա վատ նշան չէ, պետք չէ ընկճվել,- ասաց նա ու հավելեց, որ ժամանակին էլ Աննան էր սատարում իրեն,- Ինչպես բոլորի քույրիկներն ու հարազատները, այնպես էլ Աննան ինձ ասում էր, որ ես ամենալավն եմ, արժանի եմ հաղթանակի, այնտեղ լինելն արդեն հաղթանակ է»:

Լիլին քույրիկին տեսնում է հաղթողի դերում, թեև ասում է մասնակցությունը ևս արդեն հաղթանակ է: «Այնտեղ լինելն արդեն իսկ հաղթանակ է, իսկ մնացածը կորոշի ժյուրին: Ինչպես բոլոր աղջիկների հարազատները, ես էլ իմ քույրիկին տեսնում եմ հաղթողի դերում, բայց որոշողը պրոֆեսիոնալ ժյուրրին է: Նրանք սխալ ընտրություն չեն անի»,- ասաց Լիլին ու հավելեց, որ ի տարբերություն իրեն՝ քույրիկն ավելի ուշ է սկսել քայլեր անել մոդելային ասպարեզում, սակայն ամեն բան առջևում է:

Լիլին նկատեց, որ ինքն ու Աննան բավականին մտերիմ են, թեև աղջկական վեճեր էլ ունենում են․ «Շատ մտերիմ ենք: Վեճեր լինում են, բայց շատ կարճ են տևում, անցնում, գնում են: Ամեն հարցով աջակցում եմ իրեն ու խորհուրդներ տալիս՝ հաշվի առնելով իմ անցած ուղին»:

Загрузка...