Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանն ու տեսուչ Հակոբ Մարտիրոսյանը։ Փաստի առթիվ ավագ տեսուչ Ռ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, սակայն, ըստ ճանապարհային երթևեկության կանոնների՝ նշված խաչմերուկը հավասարազոր է, և աջից հարված ստացողը պետք է զիջի ճանապարհը։ Այս դեպքում՝ աջից հարված ստացել է մարդատար Газель-ը, հետևաբար, նա պետք է զիջեր Ford Transit-ին։

շարունակությունը այստեղ