Ռուսական շոու-բիզնեսի վերջին ժամանակների ամենահնչեղ հարսանիքից մի քանի օր անց նորապսակներ Անաստասիա Կամենսկիխը և Ալեքսեյ Պոտապենկոն արդեն լուսանկարներ են հրապարակել մեղրամսից:Ինչպես գրում է Woman.ru-ն, Նաստյան օրերս երկրպագուների հետ կիսվել է իրենց հանգստի առաջին լուսանկարներով:

Loading...

Մայիսի 25-ին Նաստյայի ընկերուհին տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Պոտապը նրան հարսանիքի առթիվ ինքնաթիռ է նվիրել: Հետևորդներից շատերը չէին հավատում, որ ամուսինն ինքնաթիռ է նվիրել, այլ կարծում էին, որ նա շքեղ հանգիստ է կազմակերպել իր և կնոջ համար:

Երկու օր անց պարզ է դարձել, որ զույգն իսկապես շքեղ, թագավորական հանգիստ է վայելում արևային լողափում, թեև նրանք չեն նշել, թե որտեղ են անցկացնում մեղրամիսը:



Loading...