Loading...

Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւս  հաստատել են լուրը, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս այցելել է դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Թե ինչ են խոսել Հանրապետության նախկին երկու նախագահները, գրասենյակից չմեկնաբանեցին` այցի մեջ արտառոց ոչինչ չտեսնելով:

Ավելի վաղ Քոչարյան– Սարգսյան հանդիպման մասին մամուլում շրջանառվող  լուրերը հաստատել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Загрузка...