Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փողոցում, Կազաչի պոստ 127/006 տնակի բնակիչը ավտոտնակից իր վարած Volga մակնիշի 35 CZ 204 համարանիշի ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ հետընթաց վրաերթի է ենթարկել իր 2 տարեկան տղային:

Loading...

Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ,այս մսին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են գտնվում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրաանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները;

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:Վարորդը նշված հասցեի բնակիչ, 45-ամյա Արտեմ Ասատրյանն է:

Loading...