Երկար ոտքեր, հաճելի ժպիտ, սլացիկ քայլվածք, խիտ ու սև մազեր և, ամենագլխավորը, 90/60/90 կազմվածք։ Հենց այսպես կարելի է նկարագրել Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանին։

Նա 19 տարեկան է, տասը տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարերով, հաճախել երաժշտական դպրոց։ Ի սկզբանե ցանկացել է զբաղվել միայն պարերով, բայց ավելի ուշ հասկացել է, որ իրեն դուր է գալիս իրավագիտությունը։ Հիմա Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է։ Հայկուհին առաջին անգամ մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին 2017թ–ին, ընդգրկվել լավագույն տասնյակում, իսկ ընդամենը 2 տարի անց նա լավագույնը ճանաչվեց։

Չկարողացավ զսպել արցունքները

177 սմ հասակ, ճիշտ կազմվածք, հաճելի դեմք ու վստահ քայլվածք. ահա ինչով է Հայկուհին գրավել գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներին։

Հայկուհին բացատրում է, որ գուցե ավելի գեղեցիկ աղջիկներ էլ էին կային, բայց ժյուրին գեղեցկուհիներին համալիր գնահատական է տալիս։ Նման մրցույթներում կարևոր է ճիշտ ներկայանալը, քայլելը, բեմական պահվածքը։ Պակաս կարևոր չէ, թե ինչպես են աղջիկները պատասխանում հարցերին։

«Հարցին, թե որն է կնոջ ամենակարևոր առաքելությունը, ես պատասխանեցի` մայրությունը։ Կյանքիս գլխավոր նպատակը լավ փաստաբան դառնալն է։ Իսկ երբ հարցրին, թե ինչի մասին եմ երազում, պատասխանեցի, որ ես երազանք չունեմ, ունեմ նպատակներ, որոնց քայլ առ քայլ հասնում եմ իմ աշխատասիրության շնորհիվ», – ասաց Հայկուհին։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ գեղեցկությունը բնական լինի, առանց նորաձև պլաստիկ շտկումների։ Շատերը կարծում են, որ Հայկուհու շրթունքները բնական չեն, բայց նա կտրականապես հերքում է։ Գեղեցկուհին պատրաստ է իր «բնականությունն» ապացուցել բոլորին և յուրաքանչյուրին, ընդհուպ մինչև փորձաքննություն։

Բեմում աղջիկը չի կարողացել զսպել արցունքները, ներքին ձայնը հուշել է, որ այդ երեկո հենց ինքն է թագով հեռանալու։

Мисс Армения 2019 Айкуи Матевосян
«Երբ հայտարարեցին իմ անունը, ես շոկի մեջ էի։ Փորձում էի վայելել բեմում անցկացրած յուրաքանչյուր րոպեն` ծափահարություններ, գեղեցիկ ժպիտներ։ Չեմ կարող բառերով արտահայտել այն ամենը, ինչ զգում եմ։ Ինձ համար մեծ պատիվ է լավագույն գեղեցկուհու տիտղոսին արժանանալը», – ասաց Հայկուհին։

Տաբու և քննադատություն

Չնայած ոչ հայրիշխանական ընտանիքին և առաջադեմ հայացքներին` Հայկուհին խոստովանում է, որ երբեք չի համաձայնի նկարվել բաց տեսարաններում, լինի դա էկրանի, լուսանկարների կամ գովազդի համար։

«Ծնողներս ինձ ազատություն են տվել, և ես չեմ պատրաստվում անմտորեն օգտվել դրանից։ Ամեն ինչ սահման ունի։ Ես տարբերում եմ լավի և վատի սահմանագիծը», – ասաց գեղեցկուհին։

Айкуи Матевосян
Նա վստահ է, որ ամենաթողության և սուր զգացողությունների սիրահարներն ուղղակի ուշադրության կարիք ունեն, ինչը փորձում են լրացնել տարբեր միջոցներով։

«Ես ընտանիքում սիրված երեխա եմ և միշտ շրջապատված եմ եղել ծնողներիս հոգատարությամբ ու քնքշությամբ», – ասաց Հայկուհին։

«Միսս Հայաստան 2019»

Ասում է` թեև արտաքուստ ուժեղ է երևում, բայց խոցելի սիրտ ունի։ Նրան վիրավորել են իր հասցեին օգտատերերի վիրավորական մեկնաբանությունները։ Հայկուհին նշում է, որ պատրաստ է լսել և ընդունել առողջ քննադատությունը, բայց անձնական բնույթի վիրավորանքները չափն անցնում են։

Նա հասկանում և ընդունում է, որ մարդը չի կարող բոլորին դուր գալ, բայց նա այդքան շատ բացասական արձագանքների չէր սպասում և շատ է վշտացել։

«Որոշ մարդիկ թույլ չտվեցին ինձ վայելել հաղթանակս։ Բարեբախտաբար, ժամանակին հասկացա, որ պետք չէ ուշադրություն դարձնել նման մեկնաբանությունների վրա։ Կլինեն թե՛ դրական, թե՛ բացասական խոսքեր, բայց կա սահման, որից պետք չէ անցնել», – ասաց Հայկուհին։

Իդեալներն ու ժամանցը

Հայկուհին ուժեղ աղջիկ է, նա պատրաստվում է ապագայում դառնալ լավ իրավաբան, մայրանալ և իրեն նույնիսկ տեսնում է ԱԺ պատգամավորների շարքերում։

Նա վստահ է, որ կատարյալ կինը ուժեղ է, ներքին գեղեցկությամբ օժտված, արժեքներ ու բարոյականություն ունեցող։ Իր կողքին տեսնում է կանաչաչյա հոգատար թխահերի։ Նա նույնիսկ պատրաստ է զոհաբերել իր կարիերան և լիովին ընկղմվել ընտանեկան հոգսերի մեջ։

«Պատրաստ եմ թողնել կարիերաս, եթե իմ տղամարդը գրագետ ձևով փաստարկներ ներկայացնի։ Գիտեմ, որ կոնֆլիկտային իրավիճակներ չեմ ստեղծելու», – ասաց նա։

Հայաստանի ազգային գեղեցկուհին նաև լավ խոհարար է, հաճախ է ճաշեր եփում ընտանիքի համար։ Հատուկ սննդակարգի չի հետևում և կարող է ուտել նույնիսկ գիշերվա 3–ին, եթե քաղցած է։

Նա լավ կազմվածքի գրավականը համարում է գեները և մարզասրահում պարապմունքները։

Участницы Элен Симонян (3) и Айкуи Матевосян (5) на Национальном конкурсе красоты (11 мая 2019). Еревaн
Աղբյուր՝ armeniasputnik.am