Արմավիրի մարզում  մայիսին 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Mercedes և ԳԱԶ-3110 մակնիշների ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները:

Ըստ աղբյուրի՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող, կոչումով՝ ենթասպա:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: