Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը.

«Այսօր Ընտանիքի օրն է… ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միմյանց սիրում էին, սխալները ներում էին, կար տարակարծության իրավունք , Երկխոսություն, փոխադարձություն, հարգանք՝ ի վերջո, և Տղամարդու՝ կնոջ նկատմամբ ուժն արտահայտվում էր այդ կնոջը Մեծարելով միայն ու նրա Կարևորագույն հենման կետը լինելով՜…

ինձ միշտ թվում էր, թե Հայաստանն էլ յուրովի Մեծ մի ընտանիք է , որտեղ պետք է որ գործեին մարդկային արժեքները, միմյանց օգնելու, սիրելու, կարեկցելու և հարգանքի սկզբունքները, իրական բարոյական արժեքները, այլ ոչ արհեստական ու մտացածին, անկեղծ ու ազնիվ փոխհարաբերությունները , ոչ թե ստահոդ բամբասանքները…

ի վերջո … նախկինում հայհոյողներին սաստում էին , հիմա ծափահարում՜՞՞՞ … հայհոյանքը ճշմարտություն չի, այլ անկիրթ փոքրոգություն՜
…ու եթե մեր «ընտանիքի երեխային » անընդհատ կերակրենք ատելությամբ, չարությամբ ու տականքով, ՆԱ այդպես էլ կմեծանա։ Անգրագետ ու տականք:
Ես ուզում եմ էն հին, բարի ու սիրով լի Ընտանիքը, որտեղ Ապրում էին իրար ՀԱՄԱՐ, ոչ թե իրար ԴԵՄ ՜ …որտեղ միակ հավատամքը Սերն էր…
Գրել եմ 2014- ին: Այն ժամանակ դեռ այսքան խորը չէին այս «խոցերը», իսկ հիմա համատարած վարակ է… էլ չեն վստահում իրար»:

---
Загрузка...