hraparak.am— ը գրում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը քննադատողները հաճախ որպես անհաջող նշանակման օրինակ բերում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Պաշտոնավարման շուրջ 7 ամսվա ընթացքում նա հասցրել է դժոհություններ առաջացնել մարզպետարանում ու նաև դրանից դուրս:

Մամուլի հրապարակումները, բողոքի ակցիաները սառցաժայռի տեսանելի հատվածն են, իսկ խորքում տեղական նշանակության ինտրիգն է մարզային իշխանության ներսում: Փոքրիկ Վանաձորը բաժանված է թիմերի: Անդրեյ Ղուկասյանն իր թիմն ունի, իր մարդկանց, որոնց աջակցում է, պաշտոններ է տալիս: Մասնավորապես, խոսակցություններ են տարածվում Լոռիում, որ փոխվում են մարզի դպրոցների խորհուրդների կազմերը, խորհուրդների անդամներ են դառնում մարզպետի մարդիկ:

Անցյալ շաբաթ Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներն էին դասադուլ անում: Նրանք և կոլեկտիվը դժգոհ էին, որ դպրոցի տնօրեն է ընտրվել մարզպետի հովանավորյալ Կարինե Մարգարյանը: Ղուկասյանի մյուս «մտերիմը»՝ նախկին լրագրող, ներկայում մարզպետի խորհրդական Գայանե Սարգսյանն է, որի կարծիքը, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, վճռական է որոշումներ կայացնելու ժամանակ: Մարզպետի ընդդիմությունը, նրա հակառակորդը նախկին փոխմարզպետ, ներկայում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն է: Անդրեյ Ղուկասյանը, մարզպետ նշանակվելով, աշխատանքից ազատեց Խաչատրյանի մտերիմներին, ինչը խորացրեց երկու «ՔՊ»-ականների ներքին պայքարը:

Օրերս Արամ Խաչատրյանը որպես պատգամավոր պաշտոնական գրություններ է ուղարկել իր ՔՊ-ական ընկերոջը՝ մարզպետ Ղուկասյանին, իր դժգոհությունները հայտնելով մարզպետի ֆինանսական որոշ գործարքների առիթով:

«Հրապարակի» հետ զրույցում ԱԺ պատգամավորը նշեց, որ խոսքը դժգոհության մասին չէ: «Դա պատգամավորի գործառույթների բաղադրիչ մասն է, իրավունքն է, որ ես օգտվում եմ դրանից և իրականացնում եմ: Ոչ միայն Լոռու մարզպետին, այլև տարբեր գերատեսչություններ եմ ուղարկում գրություններ, ստանում եմ պատասխաններ և ուսումնասիրում եմ դրանք: Ես երեք գրություններ եմ ուղարկել մարզպետին՝ բենզինի, գործուղումների և սոցհատկացումների վերաբերյալ: Երբ որ կլինեն պատասխաններ, նոր կհայտնեմ: Այստեղ ոչ մի անձնական պահ չկա: Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ օրենսդիրը գործադիրի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում, ես անում եմ դա ու նորմալ եմ համարում»: Մեր մյուս հարցերին պատգամավորը զգուշավոր պատասխաններ տվեց:

— Զարմանալի է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դիմում է իր իսկ ընկերոջը՝ վերահսկողական գրությամբ: 

— Երևի, նախկինում նման բաներ չեն եղել, դրա համար զարմանալի է: Ես կարծում եմ, որ մնացած պատգամավորներն էլ են ուղարկում մարզպետարան, կամ այլ տեղեր պատասխաններ, ու այդ պատասխանների հիման վրա մենք հարցեր ենք բարձրաձայնում, կամ հենց իրենց ասում ենք՝ սա ճիշտ է, սա սխալ է:

— Ի՞նչ խնդիրների մասին եք գրել մարզպետին: 

-Մամուլի հրապարակումներից եմ տեսել, որ բենզինի ծախսը արդարացված չի, շատ է: Բացի դա, մարզպետարանը բյուջե ունի, որից սոցիալական աջակցություն է տրամադրվում: Ես խնդրել եմ մարզպետին, որ դրա մասին ինձ ավելի մանրամասն տեղեկություն տա, թե ովքեր են ստացողները, ինչ աջակցություն է:

— Դուք հիմք ունե՞ք մտածելու, որ արդար չ՞ն բաժանվում գումարները: 

— Պատասխանները մինչև չուսումնասիրեմ, թույլ տվեք, չպատասխանեմ: Եթե ես գրավոր բան եմ գրել, չի նշանակում, որ կոնկրետ հիմքեր կան: Ուղղակի, ես լինելով մարզպետի տեղակալ, նաև 4 տարի լինելով Վանաձորում ավագանի, ծանոթ եմ և մարզպետարանի, և քաղաքապետարանի գործառույթներին, և փորձս ուզում եմ ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե ինչ որ մեկի դեմ:

Շարունակությունը այստտեղ

Սյուզան Սիմոնյան

---
Загрузка...