Loading...

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 12-ին, ժամը 20:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ.Խ.) վրաերթի է ենթարկել Մ.Կ.-ին (ծնված 1961 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Loading...