aysor.am-ը գրում է․ Իհարկե, դժվար օրեր և ամիսներ են, բայց մեր ընտանիքին այսպիսի մի հիմք ունի. մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները և հուզմունքը։ Իհարկե, սա մեծ խնդիր է, և մեր ընտանիքն այսօր գտնվում է, այսպես կոչված, ոչ բարի պայմաններում, այսօր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս տիկին Բելլա Քոչարյանը։

 «Բայց մենք գիտենք, որ վերջում միշտ ճշմարտությունը հաղթում է, մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ, որ ինքը վախենալու ոչինչ չունի։ Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ է առանց հիմքերի և պատճառի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
---
Загрузка...