Արդեն մեկ ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան:

Loading...

Հետիոտնը, ով բնակվում էր նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացեցին: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բրիգադը, և բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում Renault-ի վարորդին:

շարնակությունը այստեղ

Loading...