Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ուժեղ ընդդիմադիր ուժեր են գալիս դիմակայելու Հայաստանի նոր իշխանություններին և հույս հայտնել, որ նա կլինի նրանց մեջ։

Գործակալությունը նշում է, որ Քոչարյանը երկրի նախագահն էր 1998-2008 և ձերբակալվել էր անցած տարի հուլիսին 2008-ին երկրում անօրինականորեն արտակարգ դրություն մտցնելու մեղադրանոքով։

Loading...

Գործակալությունը նշում է, որ նրա ձերբակալությունը տեղի է ունեցել անցած տարի երկրում տեղի ունեցած խաղաղ ցույցերի արդյունքում տեղի ունեցած փոփոխություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց երկրի վարչապետ։

Քննադատները մեղադրում էին Քոչարյանին և նրա նախկին դաշնակիցներին նրանց իշխանության ժամանակ տիրող կոռուպցիայի և չարաշահումների, ինչպես նաև Ռուսաստանից մեծ կախվածություն ունենալու մեջ։

Պատասխանելով Reuters-ի հարցերին անազատությունից՝ Քոչարյանն ասել է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ։

Քոչարյանը նաև նշել է, որ նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր ուժեր են ի հայտ գալիս Հայաստանում։

«Այս գործընթացը իհարկե կհանգեցնի ուժեղ քաղաքական ուժի ի հայտ գալուն, որը շատ շուտով մարտահրավեր կնետի նոր իշխանություններին», — Քոչարյանը պատասխանել է Reuters-ի գրավոր հարցմանը։

Հարցին, թե արդյոք նա ընդգրկվեու է այդ նոր հայտնվող ընդդիմադիր ուժի մեջ, նախկին նախագահը պատասխանել է՝ «Այո, իհարկե», սակայն չի մանրամասնել, թե ինչ ձևով է արտացոլվելու նրա ներգրվվածությունը։

Խոսելով անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Քոչարյանն ասել է, որ դա «կուտակված դժգոհության և մարդկանց մոտ փոփոխություների ցանկության արդյունք էր, բայց ոչ հեղափոխություն»։

«Ես չէի կոչի դա հեղափոխություն, քանի որ հիմնովին ոչինչ չի փոխվել երկրում, բացի նրանից, որ հանրության մեջ աճել է ագրեսիան, իսկ իշխանության մեջ՝ պոպուլիզմն ու դիլետանտիզմը», — պատասխանել է Քոչարյանը։

Նախկին նախագահը նաև պաշտպանել է 2008-ի ցույցերի ժամանակ իր ընդունած որոշումները։

«Կարգը հաստատվել էր միայն արտակարգ իրավիճակ մցնելուց հետո և միայն դրա շնորհիվ։ Դա չանելը կնշանակեր պաշտոնեական անգործություն նախագահի կողմից», — գրել է նա։

Loading...