Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար է հրապարակել երգչուհի Սիրուշոյի հետ։

Instagram-ում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Նազենին գրել է. «Իմ Սիրուն Սիրուշոն ինձ էլ տարավ գեղեցիկ հիշողությունների ու դեռահասության տարիներ։ Բայց դե դունչս վկա, կամքս ինձնից առաջ ընկած երումում է։ Սիրուշոն իր փոքր ու պայծառ տարիքում նույնքան գեղեցիկ ու տաղանդավոր, ինչպես որ հիմա, բայց հիմա նաեւ անչափ կանացի»։

Loading...

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ «Մենք բոլորս անընդհատ մտածում ենք մի բան, ասում` լրիվ ուրիշ… նունիսկ ամենամտերիմ մարդկանց… Տեսնես ո՞րն է պատճառը, երեւի «խնայում ենք», կամ վախենում սխալ հասկացվելուց, կամ ուղղակի էլ ժամանակ չունենք մեկս մյուսին լսելու եւ բան բացատրելու… Ամեն դեպքում ազնվության պակաս կա:  Կա նաեւ հոգատարության, միմյանց լսելու կարողության և ԶԻՋԵԼՈՒ պակաս: … Ճիշտ չե՞մ…»,- մեկնաբանություններում գրել էր Նազենի Հովհաննիսյանը։

Loading...